Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փորձագետները պատրաստ են «Հարվի» փոթորիկը ամենաավերիչը համարել ԱՄՆ-ի պատմության մեջ

Փորձագետները պատրաստ են «Հարվի» փոթորիկը ամենաավերիչը համարել ԱՄՆ-ի պատմության մեջ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AccuWeather ընկերության փորձագետներն սպասում են, որ ԱՄՆ-ի տնտեսությանը «Հարվի» փոթորկի հասցրած վնասը կարող Է հասնել 190 մլրդ դոլարի եւ կազմել երկրի համախառն ներքին արդյունքի 1 տոկոսը: Տակավին օգոստոսի 30-ին ընկերության վերլուծաբաններն այլ թիվ Էին նշում՝ 160 մլրդ դոլար:

Եթե կանխատեսումը հաստատվի, այն կդառնա ամենաավերիչ տարերային աղետը ԱՄՆ-ի պատմության մեջ՝ գերազանցելով «Քաթրինա» փոթորկի պատճառած վնասը, որը 2005 թվականին գրեթե ամբողջությամբ ավերեց Նոր Օռլեանը եւ Միացյալ Նահանգների վրա նստեց 125 մլրդ դոլար:

Փոթորիկն արդեն զգալի վնաս Է հասցրել ԱՄՆ-ի Էներգետիկական սեկտորին. երկրում փակ են նավթավերամշակման բազմաթիվ գործարաններ, նավահանգիստներ եւ խողովակաշարեր, դադարեցված Է նավթային հարթակների աշխատանքը Մեքսիկական ծոցում եւ արդյունահանումը Տեխասի թերթաքարային հանքավայրերում: Բացի այդ, Հյուսթոնի՝ ԱՄՆ-ի՝ բնակչության թվաքանակով չորրորդ քաղաքի շատ շրջաններ առաջիկա շաբաթներին կամ նույնիսկ ամիսներին հեղեղումների եւ սանիտարական վատ պայմանների պատճառով պիտանի չեն լինի ապրելու համար, ընդգծում են AccuWeather-ի վերլուծաբանները: Հյուսթոնը եւ նրա արվարձանները, որտեղ մոլեգնել Է «Հարվի» փոթորիկը, արտադրում են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մինչեւ 3,5 տոկոսը եւ ապահովում բոլոր աշխատատեղերի 2,4 տոկոսը երկրում:

Ավելի վաղ Decision Economics-ի տնտեսագետ Քերի Լիհին կանխատեսել Է, որ «Հարվի» փոթորիկը եւ Տեխաս նրա բերած ջրհեղեղը առնվազն նույնքան ավերիչ կլինեն, որքան եւ «Քաթրինա» փոթորիկը: 2005 թվականին նա առաջիններից մեկը «Քաթրինա» փոթորկից միագումար վնասը գնահատեց 125 մլրդ դոլար՝ այն համարելով ամենամասշտաբային տարերային աղետը ԱՄՆ-ի պատմության մեջ: Այդ գնահատումը հետագայում հաստատվեց ամերիկյան իշխանությունների կողմից: RMS գլոբալ ռիսկերի մոդելավորման ֆիրմայի վերլուծաբանները հայտնել են, որ «Հարվի» փոթորկի ընթացքում քամու, տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքներից տնտեսական վնասները գնահատվում են 70 – 90 միլիարդ դոլար: Ըստ որում ընկերությունը ճշտում Է, որ ապահովագրական վնասների ընդհանուր արժեքի վերջնական գնահատականը տակավին հայտնի չԷ, քանի որ անձրեւները շարունակվում են:

Reuters գործակալությունը հայտնել Է, որ Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս Է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]