Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԲ խորհրդի նիստում փոփոխություններ են կատարվել մի շարք կանոնակարգերում

ԿԲ խորհրդի նիստում փոփոխություններ են կատարվել մի շարք կանոնակարգերում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 1-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը»  կանոնակարգ 3/03-ում, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ում, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վերաձևակերպվել է «Ոսկե վտակ» ՍՊԸ գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 213 լիցենզիան:

Ուժը կորցրած են ճանաչվել «ԿԼՈւԺ» ՍՊԸ-ին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 215, «Մարիուս» ՍՊԸ-ին տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 297 և Ա/Ձ Վարդան Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 657 լիցենզիաները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]