1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում երեք իրաքցի ուսանողի կեցությունը

ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում երեք իրաքցի ուսանողի 
կեցությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 1-ին ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Աբդուլ Ռազզաք ալ Եսսայի գլխավորած պատվիրակության անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը ողջունել է նախարարին եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը եւ բոլոր բնագավառներում Իրաքի հետ համագործակցության սերտացումը: Արա Բաբլոյանն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման եւ պատգամավորական բարեկամական խմբերի հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Աշխարհագրական առումով Իրաքը Հայաստանին ամենամոտ արաբական երկիրն է, եւ մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը Իրաքի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր եւ փոխադարձաբար բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար»: Արա Բաբլոյանը նշել է, որ պատրաստ է աջակցել հայ-իրաքյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության եւ իր բարեմաղթանքներն է հղել Իրաքի խորհրդարանի նախագահին եւ իրաքցի ժողովրդին: Աբդուլ Ռազզաք ալ Եսսան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արա Բաբլոյանին ներկայացրել Իրաքի վերականգնման գործընթացը, Իրաքի եւ Հայաստանի բուհերի ընդհանրություններն ու տարբերությունները: Նախարարը Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսել ՀՀ ԱԺ նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ հետագայում իրաքցի ուսանողները հնարավորություն եւ ցանկություն կունենան Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու: Աբդուլ Ռազզաք ալ Եսսան նշել է իրենց հետաքրքրությունը հատկապես Հայաստանում ամերիկյան համալսարանի, բուհերում միջուկային ֆիզիկայի եւ ռազմական բժշկության ֆակուլտետների հետ կապված: Նախարարը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը եւ հույս հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների կրթության եւ գիտության հարցերով զբաղվող հանձնաժողովներն այսուհետ կհամագործակցեն: Արա Բաբլոյանը նշել է՝ ցանկալի է, որ աշխարհի բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ, եւ ռազմական բժիշկներ կրթելու անհրաժեշտություն չծագի: Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում երեք իրաքցի ուսանողի կեցությունը, որին ի պատասխան իրաքցի նախարարը խոստացել է կրթաթոշակ տալ հինգ հայ ուսանողի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]