Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է

Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի ավելանում 
է

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, 2016-2017 ուսումնական տարում դպրոց ընդունվելու համար դիմած 350 դիմորդներից մրցույթով անցել են 330-ը։ 2017-2018 ուսումնական տարում եղել են 450 դիմորդ, որոնցից մրցույթով անցել են 300-ը: «Մեր դպրոցի և համալսարանի պրոֆեսորադասախոսական, ուսուցչական կազմը ուսումնական ամբողջ տարիների ընթացքում կլինեն ձեր կողքին, ձեզ կօգնեն՝ ոչ միայն փոխանցելով իրենց գիտելիքները, այլև օգտակար կլինեն իրենց խորհուրդներով։ Հետագայում, կյանք մտնելով, դուք կզգաք այդ ստացած կրթության և փոխըմբռնման կարևորությունը։ Մեր համալսարանը միշտ լինելու է ձեր կողքին, և ընդունելությունների ժամանակ նախապատվությունը տրվելու է մեր դպրոցի շրջանավարտներին։ Մեզնից առաջ և մեզնից հետո էլ այս համալսարանի շրջանավարտները կառուցել և կառուցելու են մեր քաղաքները»,- սեպտեմբերի 1-ին շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին՝ ասել է ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը։

ՃՇՀԱՀ-ի՝ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները ավանդույթի համաձայն ուսումնական առաջին օրը դիմավորել են  համերգային ծրագրով: 84-ամյա պատմություն և ավանդույթ ունեցող դպրոցը ՃՇՀԱՀ-ին փոխանցվել է  որպես հենակետային դպրոց՝ 2013 թվականին։ Այն իր պատմության ընթացքում տվել է այնպիսի շրջանավարտներ, ովքեր հետագայում գիտական, մշակույթային և քաղաքական դաշտում կերտել են Հայաստանի ապագան։ Այդ երախտավորներից մեկն էլ քաղաքական ականավոր գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]