Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալներն ու քաղաքապետարանի պաշտոնյաներն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ

Սեպտեմբերի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալներն ու քաղաքապետարանի 
պաշտոնյաներն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվել է տոնական միջոցառումներով: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք: Բոլոր միջոցառումները մեկնարկել են Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Գևորգ Չաուշի անվան 188 դպրոցում նոր ուսումնական տարվա բացման առթիվ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ Կամո Արեյանը փոխանցել է քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոց՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր, շնորհավորել անձնակազմին և ընդգծել կրթօջախի կարևոր դերն ու առաքելությունը:

Հակոբ Օշականի անվան համար 172 դպրոց են այցելել և աշակերտական ու մանկավարժական անձնակազմերին շնորհավորել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ու Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը:

Գիտելիքի օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 181 դպրոցի առաջին զանգի միջոցառմանն ու շնորհավորելով դպրոցականներին՝ բարի երթ ու հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարում:

Մայրաքաղաքի համար 174 հիմնական դպրոց է այցելել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և փոխանցել օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքները:

Առաջին զանգի հանդիսավոր արարողությունից հետո ուսուցիչներն առաջինցիներին ուղեկցել են դասարաններ և անցկացրել 2017-2018 թվականների ուսումնական տարվա առաջին դասը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]