Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

Ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել 
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ավանդույթի համաձայն, կարդացել է առաջին դասախոսությունը, որին ներկա էին Մայր ԲՈՒՀ-ի և ՄՀ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, առաջին կուրսի ուսանողները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային ու տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]