Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բեսլանում 1,5 հազարից ավելի մարդ Է հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը

Բեսլանում 1,5 հազարից ավելի մարդ Է հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակը եռօրյա հերթափոխի առաջին օրը հարգել Է ավելի քան 1,5 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության իրավապահ ծառայությունների մի աշխատակից:

«Ավելի քան 1,5 հազար մարդ Է այցելել դպրոց, մարդկանց հոսքը նվազել Է, բայց նրանք շարունակում են գալ: Այսօր արդեն 150 մարդ Է այցելել «Հրեշտակների քաղաք» հուշահամալիր»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Ավերված դպրոցում սգո միջոցառումներն սկսվել են Երեւանի ժամանակով ժամը 10:15-ին հնչած դպրոցական զանգով, որը հիշեցրել Է ահաբեկիչների առաջին կրակոցը դպրոցի բակում:

Մարդիկ գալիս են ծաղիկներով, մարզասրահում մոմեր վառում զոհվածների լուսանկարների մոտ, դպրոցի բակ են բերել նաեւ խաղալիքներ, ջուր, որը թույլ չԷին տալիս պատանդներին խմել ահաբեկիչները՝ երեք օր նրանց պահելով մարզասրահում: Սգո արարողությունը տեղի Է ունեցել լիակատար լռության պայմաններում, որն ընդհատվում Էր լացով:

2004 թվականին ահաբեկիչների կողմից Բեսլանի թիվ 1 դպրոցի գրավման հետեւանքով պատանդի վիճակում Էր հայտնվել 1,2 հազար մարդ: Զոհվել եւ ավելի ուշ վերքերից մահացել Է 334 մարդ, այդ թվում՝ 186 երեխաներ: Հաշմանդամ են դարձել 126 նախկին պատանդներ, այդ թվում՝ 70 երեխաներ, նրանցից շատերը մինչ այժմ բուժման կարիք ունեն:

Լուսանկարը` ТАСС

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]