Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովն իր թեկնածությունը չի դնի ՌԴ նախագահի 2018 թվականի ընետրություններում

Լավրովն իր թեկնածությունը չի դնի ՌԴ նախագահի 2018 թվականի ընետրություններում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ իր թեկնածությունը չի դնի Ռուսաստանի նախագահի 2018 թվականին ընտրություններում: Սեպտեմբերի 1-ին ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում եւ պատասխանելով ուսանողուհու այն հարցին, թե իրեն չի դիտում արդյոք որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում, նախարարը նշել Է՝ «ոչ, չեմ դիտում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Կասեմ շիտակ, ոչ թե հաճոյակատարության, այլ անկեղծ հայտարարության կարգով, ինձ համար շատ հարմարավետ Է նախագահ Պուտինի հետ աշխատելը, եւ ես տեսնում եմ, որ մենք տակավին ունենք մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ Է լուծել արտաքին քաղաքական ճակատում: Եվ այն, որ մեր նախարարությունն ակտիվորեն զբաղվում Է դրանով, ես համարում եմ ամենագլխավորն իմ կյանքում»,- հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]