Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունգարիան Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների դեմ կառուցված ցանկապատի արժեքի կեսը

Հունգարիան Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների դեմ կառուցված 
ցանկապատի արժեքի կեսը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետը Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների ներթափանցումը կանխելու համար երկրի հարավային սահմանին կառուցված ցանկապատների արժեքի կեսը: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է voanews-ը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին ուղղված նամակում ասվում է, որ դեռևս 2015 թվականին կառուցված ցանկապատները միգրանտների անօրինական ներհոսքից պաշտպանում են ոչ միայն Հունգարիան, այլև ամբողջ Եվրոպան:

ԵՄ առաջնորդները քննադատել են Հունգարիային, քանի որ վերջինս հրաժարվում է ընդունել որևէ ներգաղթյալի Հունաստանից և Իտալիայից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]