1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարարության շենքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր

Նախարարության շենքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր

ԵՐԵՎԱՆ 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի փրկարար ծառայության պետի տեղակալ Առլեն Բադալյանը:

«Շենքի բոլոր սենյակները ստուգված են, որեւէ բան չենք հայտնաբերել: Ահազանգը կեղծ էր: Նախարարության աշխատակիցները հանգիստ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել Երեւանի փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ, փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության քրեագետները եւ սակրավորներ: Շենքի ստուգման աշխատանքները տեւել են մոտ 2 ժամ:

Ոստիկանությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ ահազանգի հեղինակի մասին պաշտոնական տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]