Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

3,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում

3,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում՝ Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով Sputnik-ին, ասված Է Իլյայի պետական ինստիտուտի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:36-ին: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Դեդոպլիսցկարո քաղաքից 21 կմ եւ Գամարջվեբա գյուղից 21 կմ հեռավորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին առայժմ հաղորդագրություններ չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]