Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ուսումնական տարին կսկսի Դիլիջանում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ուսումնական տարին կսկսի 
Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորեց վարժարանի սաներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական վարժարանում պատմության նոր էջ է բացվում, քանի որ այսօր վարժարանը Երևանից տեղափոխվելու է Դիլիջանի համալիր:

«Վարժարանը ունի բազմաթիվ ձեռքբերումներ և հենց այդ ձեռբերումներն են պատճառներից մեկը, որ որոշում կայացվեց ավելի հավակնոտ նպատակ դնել՝  ունենալ մոնթեական շրջանավարտի կատարելատիպը: Այդ արդյունքին հասնելու համար պետությունը նորանկախ պատմության մեջ  ամենամեծ ներդրումը կատարեց կրթությունում: Համոզված եմ՝ մեկտեղելով մեր ջանքերը կապահովենք  այն արդյունքը, որին ձգտում ենք»,- ընդգծեց Դավթյանը:

Այնուհետև տեղի ունեցավ դրոշի իջեցման պաշտոնական արարողությունը, որից հետո վարժարանի սաները հրաժեշտ տվեցին ծնողներին և ուղևորվեցին դեպի Դիլիջան, որտեղ և կշարունակեն իրենց ուսումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]