1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կրթված քաղաքացին պետության բարեկեցության ու ազատության գրավականն է. Արա Բաբլոյանի ուղերձը

Կրթված քաղաքացին պետության բարեկեցության ու ազատության գրավականն է. Արա 
Բաբլոյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ եւ մանկավարժներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Առանձնակի շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս այն աշակերտներին, ուսանողներին եւ մանկավարժներին, ովքեր առաջին անգամ են մտնում իրենց կրթօջախների շեմից ներս, ում կյանքում մեկնարկում է ուսումնառության եւ մանկավարժական գործունեության առաջին տարին:

Հոգեպես եւ ֆիզիկապես առողջ, կրթված, խելացի ու ազատ քաղաքացին պետության բարեկեցության ու ազատության գրավականն է: Իսկ որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարեւորագույն առաջնահերթություններից է: Այն մեր ռազմավարական ռեսուրսն է, որը պետք է շարունակաբար զարգացնենք:

Բոլոր երեխաներն էլ ցանկանում են ճանաչել աշխարհը, ունենալ ընկերներ, ստանալ գիտելիք, սովորել արհեստ կամ զբաղվել արվեստով ու գիտությամբ: Մենք պետք է այդպիսի հնարավորություն ընձեռենք հավասարապես բոլոր երեխաներին՝ միեւնույն ժամանակ նրանց մեջ ամրապնդելով այն միտքը, որ արդյունքի հնարավոր է հասնել գիտելիքի, արժանապատվության, ազատության եւ պատասխանատվության ներդաշնակությամբ:

Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, գնահատե'ք ձեր ժամանակը, ձեզ ընձեռված հնարավորությունը, ձեր ուսուցիչների ու դասախոսների ջանքերը, բազմապատկե՛ք ձեր գիտելիքները, զարգացրե՛ք ձեր միտքը, հոգին ու մարմինը, եղե՛ք ձեր ծնողների, ձեր ընտանիքի ու հայրենիքի արժանի զավակները:

Մաղթում եմ, որ բոլորիդ կյանքում դպրոցն ու բուհը լինեն ոչ միայն այն վայրը, որտեղ հանդիպում են գիտելիք ստացողն ու այն փոխանցողը, այլեւ անկեղծ բարեկամության եւ ընկերության, ինքնաբացահայտման եւ ինքնադրսեւորման վայր:

Առողջություն, հաջողություն եւ ամենայն բարիք ձեզ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]