1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի հարավում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել Է 47-ի

ԱՄՆ-ի հարավում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել Է 47-ի
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հարավում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել Է 47-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը: Փրկարարները շարունակում են որոնողական գործողությունները, զոհերի թիվը կարող Է աճել:

Ինչպես հայտարարել Է Տեխասի նահանգի՝ աղետից ամենից ավելի տուժած Հյուսթոնի քաղաքագլուխ Սիլվեստր Թյոռները, քաղաքի մի քանի շրջաններ դեռեւս հեղեղված են, սակայն աստիճանաբար սկսում են վերակենդանանալ: Շրջանների մեծ մասում վերականգնված Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը, սահմանափակ ռեժիմով աշխատում Է հանրային տրանսպորտը, սկսել են բացվել խանութները:

Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, երկրի Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունն ավելի քան 530 մլն դոլար գումարով բավարարել Է նյութական օգնություն ցուցաբերելու դիմումները: Նման օգնության խնդրագրերով դիմել Է ավելի քան 300 հազար քաղաքացի: ԱՄՆ-ի նախագահի՝ ներքին անվտանգության հարցերով օգնական Թոմ Բոսերթը հայտնել Է, որ փոթորիկը վնասել Է ավելի քան 100 հազար տուն:

«Հարվին» Տեխասին հարվածել Է լույս օգոստոսի 26-ի գիշերը՝ դառնալով ամենահզոր փոթորիկն ԱՄՆ-ում վերջին 12 տարվա ընթացքում: Ավելի ուշ այն թուլացել Է մինչեւ արեւադարձային մրրիկ, իսկ այնուհետեւ՝ ցիկլոն:

Այժմ «Հարվին» շարունակում Է շաժվել դեպի մայրցամաքի խորքը եւ մոտենում Է Թենեսիի նահանգի տարածքին: Տարերքի գոտում, որը ներկայում գտնվում Է Մեմֆիս քաղաքից 140 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, քամու առավելագույն արագությունը հասնում Է վայրկյանում 13 մետրի: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ շատ շուտով «Հարվին» կարող Է կորցնել արեւադարձային ցիկլոնին բնորոշ գծերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]