Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ն պետք է կոշտ ու թիրախային արձագանք տա խաղաղարար առաքելությանը խոչընդոտելու Ադրբեջանի քայլին. Աշոտյան

ԵԱՀԿ-ն պետք է կոշտ ու թիրախային արձագանք տա խաղաղարար առաքելությանը 
խոչընդոտելու Ադրբեջանի քայլին. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ ԵԱՀԿ-ն պետք է կոշտ ու թիրախային արձագանք տա հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ իրականացնող  ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի քայլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Աշոտյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանական կողմի սադրանքները և ԵԱՀԿ խաղաղարար առաքելությանը խոչընդոտելու քաղաքականությունը շարունակվում է: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն այս անգամ գոնե կոշտ ու թիրախային արձագանք պիտի տա»,- գրել է Արմեն Աշոտյանը:

ԵԱՀԿ դիտորդական խումբը հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի հատվածում ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով չի կարողանում աշխատանքներ իրականացնել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]