Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հարվի» փոթորկից վնասները կարող են հասնել ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1 տոկոսին. USA Today

«Հարվի» փոթորկից վնասները կարող են հասնել ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1 տոկոսին. USA Today

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարվի» փոթորկից վնասները կարող են աճել մինչեւ ռեկորդային մեծություն՝ հասնելով 160 մլրդ դոլարի նշագծին, ինչը հավասար Է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է USA Today-ը:

AccuWeather մասնագիտացված պորտալի տվյալներով՝ փոթորկի հետեւանքները Տեխասի նահանգի տնտեսության համար շատ լուրջ կլինեն, դրանք ազդեցություն կունենան աշխատաշուկայի, բիզնեսի եւ ընկերությունների եկամուտների վրա: Նշվում Է, որ վնասի գումարը կարող Է գերազանցել 2005 թվականի «Քաթրին» փոթորկի եւ 2012 թվականի «Սենդի» արեւադարձային ցիկլոնի հասցրած միագումար վնասները: RMS գլոբալ ռիսկերի մոդելավորման ֆիրմայի վերլուծաբանները հայտնել են, որ «Հարվի» փոթորկի ընթացքում քամու, տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքներից տնտեսական վնասները գնահատվում են 70 – 90 միլիարդ դոլար:

Ըստ որում ընկերությունը ճշտում Է, որ ապահովագրական վնասների ընդհանուր արժեքի վերջնական գնահատականը տակավին հայտնի չԷ, քանի որ անձրեւները շարունակվում են:- Reuters գործակալությունը հայտնել Է, որ Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս Է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին: Գործակալությունն ուսումնասիրել Է Հարիսի եւ Գալվեսթոնի օկրուգների արբանյակային լուսանկարները, որոնց մի մասը ջրի տակ Է անցել չդադարող անձրեւների պատճառով: Տվյալները հիմնվում են փոթորկից տուժած անշարժ գույքի միջին շուկայական արժեքի վրա, ճշտել Է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ «Հարվիի» հասցրած վնասի վերջնական գումարը կլինի ավելի մեծ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]