Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ամերիկացիներն ուրախությամբ կգնան աշխատանքի՝ ստանալու «յուղոտ, գեղեցիկ չեկեր». Թրամփ

Ամերիկացիներն ուրախությամբ կգնան աշխատանքի՝ ստանալու «յուղոտ, գեղեցիկ չեկեր». Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իր նախագահության օրոք մարդիկ կսկսեն ուրախությամբ աշխատանքի գնալ՝ այնտեղ ստանալով «յուղոտ, գեղեցիկ չեկեր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միլիոնավոր քաղաքացիներ, որոնք այժմ խնդիրներ ունեն, սոցիալական ապահովությունից կանցնեն աշխատանքի: Նրանք ուրախությամբ կարթնանան, ուրախությամբ կգնան աշխատանքի, նրանց դուր կգա այնտեղ վաստակել աշխատավարձի մեծ, յուղոտ, գեղեցիկ չեկեր»,- ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Միսուրիում: Թրամփի ելույթը հեռարձակել Է Սպիտակ տան կայքը:

«Վերջին 10 տարում մեր տնտեսության աճի տեմպերը կազմում Էին սոսկ 2 տոկոս: Նայեք այլ երկրների եւ նրանց համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ): Եվ նրանք դժգոհ են, երբ իրենց մոտ (տնտեսության աճը) 7, 8, 9 տոկոս Է: Այնպես որ մենք դա կփոխենք»,- հայտնել Է Միացյալ Նահանգների նախագահը:

Թրամփը նշել Է, թե այժմ հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի տնտեսության աճը կազմել Է 3 տոկոս:

«Եթե մենք հասնենք 3 տոկոս մշտական աճի, ապա դա նշանակում Է 12 միլիոն նոր աշխատատեղեր եւ 10 տրիլիոն դոլար նոր տնտեսական գործունեության համար առաջիկա տասնամյակում: Եվ մենք կարող ենք հասնել անհամեմատ ավելիին, քան 3 տոկոսը: Չկան պատճառներ, որ մենք դա չանենք դա»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]