Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մինչև տարեվերջ օպերային թատրոնն առնվազն վեց ներկայացում կմատուցի դահլիճում տեղադրված թարգմանական վահանակի միջոցով

Մինչև տարեվերջ օպերային թատրոնն առնվազն վեց ներկայացում կմատուցի դահլիճում 
տեղադրված թարգմանական վահանակի միջոցով

ԵՐԵՎԱՆ,  31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոչ միայն կիսամյակային նախատեսված պլանն է գերակատարել, այլև վեց ամիսների ընթացքում հասցրել է անել այն, ինչ չէր հաջողվել վերջին մի քանի տարիներին: Երկու առաջնախաղ առաջին կիսամյակում՝ Շ. Ազնավուրի «Լա բոհեմ» և Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետները՝ նորովի մեկնաբանությամբ: Բայց շատ ավելի հավակնոտ են տարվա երկրորդ կիսամյակի ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպմանը սկսել և անգամ չի հասցրել ավարտել այն ներկայացումների թվարկումը, որոնց առաջնախաղը նախատեսվում է մինչև տարեվերջ: Դրանք են` «Ալեքսանդր», «Թիկնոցը», «Քույր Անժելիկա», «Ջաննի Սկիկկի», «Էրնանի», «Չիպոլինո», «Մանոն» և այլ բեմադրություններ:

Պատրաստվում են վերականգնել նաև «Պողիկտոս» ներկայացումը:

Մինչև տարեվերջ առնվազն վեց ներկայացում կմատուցվի դահլիճում տեղադրված թարգմանական վահանակի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am