Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսահայ բժիշկներն առողջապահական ծրագիր են իրականացրել Շիրակի մարզում

Ֆրանսահայ բժիշկներն առողջապահական ծրագիր են իրականացրել Շիրակի մարզում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ բժիշկների միությանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական  ծրագիրը։ Այս տարի UMAF-ի բժիշկները իրենց  գործունեությունը ծավալեցին Շիրակի մարզի 32 համայնքներում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում  հետազոտվել է շուրջ 6000 երեխա,  450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում մասնավորապես նշեց.  «Մենք արդեն 15 տարի է գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Մեզ հետ Հայաստան բերված սարքավորումները տրամադրել է մեր ճապոնական գործընկեր կազմակերպությունը, ապակիները, շրջանակները ֆրանսահայ համայնքի հանգանակությամբ ենք գնել: Բայց  ամենակարեւորը՝ վերջին երկու տարիներին մեր բարեգործական ծրագրին հայաստանյան ընկերություններ են աջակցում: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱՆ օգնում է մեզ, և Հայաստանում մեր առաջին հովանավորն է ու երկար տարիների ընկերը։ Մեզ համար շատ կարևոր է, որ հենց հայաստանյան կազմակերպություններն աջակցեն այս  ծրագրերին, քանի որ մենք չենք ցանկանում գալ և ասել, որ ամեն ինչ գիտենք,  միայնակ կարող ենք արդյունավետ ծրագիր իրականացնել․ մենք Հայաստանի հայերի օգնության կարիքն ունենք»: 

Արթինյանի գլխավորած խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]