Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Acer-ը ներկայացրել Է Predator Orion 9000 անվավոր խաղային համակարգիչը

Acer-ը ներկայացրել Է Predator Orion 9000 անվավոր խաղային համակարգիչը
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IFA խորհրդաժողովի շրջանակներում Acer ընկերությունը ներկայացրել Է Predator Orion 9000 համակարգիչը, որի կորպուսում երկու անիվներ են ներսարված՝ փոխադրման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Verge-ն:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Predator Orion 9000-ը ամենահզոր համակարգիչն Է այսօրվա դրությամբ: Այն հանդերձված Է 18-միջուկանի Intel Core i9 Extreme Edition պրոցեսորով, երկու NVIDIA GeForce GTX 1080Ti տեսախցիկներով եւ 128 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

«Ես չգիտեմ՝ դուք դա նկատել եք արդյոք տեսանյութում, բայց մենք իսկապես դրա մեջ անիվներ ենք տեղադրել: Այսպիսով, մենք այդ հսկայական համակարգիչը փոքր-ինչ ավելի շարժական ենք դարձրել»,-հայտնել Է Acer-ի՝ մարկետինգի գծով տնօրեն Սթիվեն Ֆունքը:

Ընկերությունում չեն կարողացել նշել Predator Orion 9000-ի վաճառքներն սկսելու ստույգ ամսաթիվը: Միայն հայտնի Է, որ այն կհայտնվի 217 թվականի վերջերին՝ երկուսից մինչեւ երեք հազար դոլար գնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]