Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լեոնարդո դի Կապրիոն 1 մլն դոլար Է նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածների օգնության հիմնադրամին

Լեոնարդո դի Կապրիոն 1 մլն դոլար Է նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածների օգնության հիմնադրամին
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 1 մլն դոլար Է հատկացրել ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկից տուժածներին աջակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լեոնարդո դի Կապրիոյի հիմնադրամից մեկ միլիոն դոլար Է ստացվել, որպեսզի առաջիկայում աջակցություն ցուցաբերվի ամբողջ տարածաշրջանում տուժածներին»,- նշվում Է United Way բարեգործակական հիմնադրամի մամուլի տեղեկագրում, որը փոթորկից տուժածներին աջակցելու արշավ Է կազմակերպել:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ 500 հազար դոլարի նվիրատվություն կկատարի Հյուսթոնում «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելուն համար: «Հյուսթոն, մենք աղոթում ենք քեզ համար: Մայրս, քույրերս եւ ես 500 հազար դոլար ենք նվիրում ԱՄՆ-ի Կարմիր խաչին եւ Փրկության բանակին»,- գրել Է աստղը Twitter-ում: Նա նաեւ իր բաժանորդներին հորդորել Է միանալ իրեն:

Իր հերթին դերասանուհի Սանդրա Բուլոքը տուժածներին օգնելու համար մեկ միլիոն դոլար Է նվիրաբերել Կարմիր խաչին: Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ հիպ-հոպ կատարող DJ Khaled-ը հատկացրել են 25 հազարական դոլար: Երգչուհի Բեյոնսեն, որը ծնունդով Հյուսթոնից Է, հայտարարել Է, թե մտածում Է ինչպես օգնել քաղաքի վերականգնման գործում: Ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ջասթին Ջեյմս Ուոթը կատարել Է 100 հազար դոլարի նվիրատվություն եւ ինտերնետ-Էջ Է գործարկել նվիրատվությունների հանգանակման համար, որի հիմնադրամն արդեն մեկ միլիոն դոլար ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]