Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վերլուծաբանները գնահատել են «Հարվի» փոթորկի պատճառած վնասները

Վերլուծաբանները գնահատել են «Հարվի» փոթորկի պատճառած վնասները
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարվի» արեւադարձային ցիկլոնի ընթացքում, որը վերաճեց փոթորկի, քամու, տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքներից տնտեսական վնասները գնահատվում են 70 – 90 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են RMS գլոբալ ռիսկերի մոդելավորման ֆիրմայի վերլուծաբանները:

Վնասների մեծ մասն առաջացել Է մայրցամաքային մասում մոլեգնած հեղեղումից, որն ընդգրկեց Հյուսթոնի (Տեխասի նահանգ) քաղաքային սահմանագիծը: Տարածքում կա անշարժ գույքի ավելի քան յոթ միլիոն օբյեկտ՝ 1,5 տրիլիոն դոլար ընդհանուր արժեքով: Ըստ որում ընկերությունը ճշտում Է, որ ապահովագրական վնասների ընդհանուր արժեքի վերջնական գնահատականը տակավին հայտնի չԷ, քանի որ անձրեւները շարունակվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]