Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հարվի» փոթորիկը հասավ Լուիզիանայի նահանգ

«Հարվի» փոթորիկը հասավ Լուիզիանայի նահանգ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարվի» արեւադարձային փոթորիկը հասել Է Լուիզիանայի նահանգի ծովափ: Այդ մասին հայտնել Է փոթորիկների նախազգուշացման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կենտրոնի տվյալներով՝ փոթորիկը ցամաք Է ներխուժել Լուիզիանայի Քեմերոն բնակավայրից մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա: Քամու առավելագույն արագությունը հասնում Է ժամում մոտավորապես 72 կիլոմետրի: Ինչպես հայտնել են օդերեւութաբանները, փոթորիկըն իր հետ պետք Է մեծ քանակությամբ տեղումներ բերի, նախքան Լուիզիանայից հեռանալը: Այնուհետեւ այն կշարժվի Արկանզասի, Թենեսիի եւ Միսուրիի ուղղությամբ:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Տեխասի նահանգում «Հարվի» արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել Է 30-ի: Ինչպես ասված Է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարության մեջ, տարհանման մասին կարգադրություն Է ստացել 1,7 միլիոն մարդ:

«Հարվի» փոթորիկը ԱՄՆ-ի ծովափին հարվածել Է օգոստոսի լույս 26-ի գիշերը: Այն դարձել Է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]