Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում կբացվի ծրագրավորման «Յանդեքս» դպրոց

Գյումրիում կբացվի ծրագրավորման «Յանդեքս» դպրոց

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ծրագրավորման «Յանդեքս» դպրոց: Դա «Յանդեքս»-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է: Դպրոցում 9-11-րդ դասարանների աշակերտները կծանոթանան ծրագրավորմանը եւ իրենց համար կբացեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարը։

Սա կլինի «Յանդեքս»-ի երկրորդ կրթական ծրագիրը Հայաստանում։ Ծրագրավորման առաջին դպրոցը բացվել է Վանաձորում 2016 թվականի հունվարին, հիմա այնտեղ սովորում են 26 աշակերտ։ Գյումրու դպրոցը կունենա 2 խումբ՝ բաղկացած 14 աշակերտից։ Ուսուցումն անվճար է եւ հայերեն լեզվով։ Որպես դասախոսներ հանդես կգան տեղական մասնագետները, որոնք վերապատրաստում են անցել «Յանդեքս»-ում։ Ընդունվելու համար պարտադիր չէ ծրագրավորման իմացությունը, թեստավորման ընթացքում դասախոսները հիմնականում ստուգելու են տրամաբանորեն մտածելու հմտությունը։ Պարապմունքները կսկսվեն հոկտեմբերին եւ կտեւեն 7 ամիս։ Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python ծրագրավորման լեզվի օրինակով։ Այն տարածված եւ արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են, օրինակ, Yandex.Taxi-ն, YouTube-ը, Facebook-ը եւ Instagram-ը:

«Այս ծրագիրը շատ կարևոր ծրագիր է Շիրակի մարզի համար, քանի որ դպրոցականները հերթական անգամ հնարավորություն կունենան անվճար ծրագրավորում սովորել և մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Կարևորում եմ նաև այն, որ մասնագետներն ընտրված են Գյումրիից և հնարավորություն ունեն «Յանդեքս»-ի մասնագետների փորձն օգտագործելով դասավանդել ծրագիրը»,- նշեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես-մենեջեր Ամալյա Եղոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]