1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ-ի Չելյաբինսկի մարզում սպանվել Է հայազգի ձեռնարկատեր Կամո Հարությունյանը

ՌԴ-ի Չելյաբինսկի մարզում սպանվել Է հայազգի ձեռնարկատեր Կամո Հարությունյանը
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը գնդակահարել Է հայազգի գործարար Կամո Հարությունյանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին «Լենտա.ռու»-ին հայտնել Է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 29-ի երեկոյան Շինարարների փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել Է 36-ամյա գործարարի մարմինը՝ հրազենային վերքերով: «Այժմ պարզվում Է կասկածյալի անձը եւ նրա ակտիվ հետախուզում Է ընթանում»,-ասել Է Շիշկովը: Նա հավելել Է, որ քրեական գործ Է հարուցված «Սպանություն» հոդվածով: Ինչպես «Լենտա.ռու»-ին պատմել Է իրավապահ մարմինների մի աղբյուր, օգոստոսի 29-ի ուշ երեկոյան ձեռնարկատեր Կամո Հարությունյանը ավտոմեքենայով մոտեցել Է իր տանը եւ, մեքենայից դուրս գալով, շարժվել դեպի մուտքը: «Այդ պահին նրան Է մոտեցել անհայտ մեկը: Վկաների խոսքով՝ տղամարդկանց միջեւ կարճ վեճ Է տեղի ունեցել: Այնուհետեւ անհայտ անձը հանել Է ատրճանակը եւ կրակ բացել՝ արձակելով առնվազն տասը գնդակ»,-պատմել Է «Լենտա.ռու»-ի զրուցակիցը:

Ստացած վերքերից Հարությունյանը մահացել Է պատահարի վայրում, իսկ անհայտ անձը հեռացել Է հանցագործության վայրից: Ըստ հիմնական վարկածի, սպանության պատճառ Է դարձել բիզնեսի հետ կապված կոնֆլիկտը. զոհը եւ մարդասպանը ավելի վաղ ծանոթներ են եղել: Սակայն ստուգվում են հնարավոր այլ դրդապատճառներ, ճշտել Է «Լենտա.ռու»-ի աղբյուրը:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից մեկն Էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]