1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի. Տարոն Մարգարյան

Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի. Տարոն Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, քանի որ Սանկտ Պետերբուրգը և Երևանը քույր քաղաքներ են: Բացի այդ՝ բնակիչներն արդեն սովորել են այդ անվանը: Օրենսդրությունը ուսումնասիրելուց, հասարակության և գիտական կարծիքներ լսելուց հետո  փողոցների անվանակոչության հարցը վերջնական կքննարկվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ընդամենը երկու օր առաջ է «Ելք» խմբակցությունը ներկայացրել փողոցների անվանափոխության վերաբերյալ իր առաջարկը: Պետք է լինի նաև հանրային կարծիք, հանրային քննարկում և մասնագետների հիմնավորում: Մենք պետք է ուսումնասիրենք նաև օրենսդրությունը՝ հասկանալու, թե որ փողոցները և երբ կարող ենք անվանակոչել: Դրանից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր կարծիքը կհայտնի»,-ասաց քաղաքապետը:

«Մենք համագործակցում ենք Սանկտ Պետերբուրգի հետ, քույր քաղաքներ ենք և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցը անվանափոխել: Նաև այդ քաղաքի հետ կապված ընդհանուր պատմություն ունենք: Քանի որ Լենինգրադյան փողոցը տասնյակ տարիներ այդ անունով է կոչվել, բացի այդ բնակիչներն էլ արդեն սովորել են այդ անվանը, մենք նպատակահարմար չենք գտնում վերանվանել այդ փողոցը»,- ասաց Մարգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]