Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանը 500 հազար դոլար կտրամադրի «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելուն

Քիմ Քարդաշյանը 500 հազար դոլար կտրամադրի «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելուն
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ 500 հազար դոլարի նվիրատվություն կկատարի Հյուսթոնում «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելուն համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հյուսթոն, մենք աղոթում ենք քեզ համար: Մայրս, քույրերս եւ ես 500 հազար դոլար ենք նվիրում ԱՄՆ-ի Կարմիր խաչին եւ Փրկության բանակին (կրոնական եւ բարեգործական կազմակերպություն – խմբ.)»,- գրել Է աստղը Twitter-ում: Նա նաեւ իր բաժանորդներին հորդորել Է միանալ իրեն:

Reuters գործակալության տվյալներով՝ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ հիպ-հոպ կատարողներից մեկը 25 հազարական դոլար են նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը:

Երգչուհի Բեյոնսեն, որը ծնունդով Հյուսթոնից Է, հայտարարել Է, որ մտածում Է ինչպես օգնել քաղաքի վերականգնման գործում: Ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ջասթին Ջեյմս Ուոթը կատարել Է 100 հազար դոլարի նվիրատվություն եւ ինտերնետ-Էջ Է գործարկել նվիրատվությունների հանգանակման համար, որի հիմնադրամն արդեն մեկ միլիոն դոլար ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]