Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանն առաջինը չի չեղարկի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը. Ռոուհանի

Իրանն առաջինը չի չեղարկի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը. Ռոուհանի
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն առաջինը չի չեղարկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ի երեկոյան հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության ձեւավորումից հետո տված առաջին հեռուստահարցազրույցում:

«Իրանն առաջինը չի չեղարկի միջուկային գործարքը,- նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:- Բայց մենք կհակազդենք մյուս կողմերի խախտումներին»:

Մեկնաբանելով Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության փորձագետների կողմից Իրանի միջուկային ծրագրի ստուգում անցկացնելու ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի կոչը, որը կասկածի տակ Է առել միջուկային գործարքի կարեւորությունը, նախագահը, ինչպես հայտնել Է Pars Today իրանական տեղեկատվական պորտալը, նշել Է, թե «քիչ հավանական Է, որ ՄԱԳԱՏԷ-ն մեր օբյեկտներում ստուգումներ անցկացնելու հարցում ենթարկվի ԱՄՆ-ի ճնշմանը»: Բացի այդ, ինչպես ընդգծել Է Ռոուհանին, «Էմբարգոյի նախկին ռեժիմին վերադարձը բացավառված Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]