1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մակրոնը միգրացիոն ճգնաժամի կարգավորման հատուկ դեսպանի պաշտոն Է հիմնել

Մակրոնը միգրացիոն ճգնաժամի կարգավորման հատուկ դեսպանի պաշտոն Է հիմնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնշանակելի հատուկ դեսպան, որն զբաղվելու Է միգրացիոն ճգնաժամի կարգավորման հետ կապված հարցերի լուծմամբ: Այդ մասին նա հայտնել Է օգոստոսի 29-ին՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների ամենամյա խորհրդակցության ժամանակ:
«Ֆրանսիան առանձնակի կարեւորություն Է տալիս միգրացիոն խնդրին,-ասել Է Մակրոնը:-Այդ կապակցությամբ ես նշանակելու եմ այդ ոլորտում ճգնաժամի կարգավորման հատուկ դեսպան»: Նախագահը ճշտել Է, որ «դեսպանն զբաղվելու Է այն բոլոր բանակցությունների համակարգմամբ, որոնք կապված են միգրացիոն հարցերի հետ»:
«Միգրանտներին ընդունելը մեր մարդասիրական պարտքն Է: Դա պատվի գործ Է»,-հայտարարել Է Մակրոնը՝ դիմելով Ելիսեյան պալատում հավաքված դիվանագետներին: Նրա խոսքով՝ «միգրացիոն խնդիրը դարձել Է այն գլխավոր մարտահրավերներից մեկը, որոնց վերջին տարիներին բախվել են բազմաթիվ երկրներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]