Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունն ուժեղացվել է

 Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունն ուժեղացվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն իր  ֆեյսբուքյան էջում Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ  կիսանդրու լուսանկարներ է հրապարակել՝գլխի շրջանում կրակոցների հետքերով:

«Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները:

Այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսք։  Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացվել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am