Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել Է 14-ի

Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել Է 14-ի
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել Է 14-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News ամերիկյան հեռուստաալիքը:

Տեղի օդերեւութաբանական ծառայությունները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին հորդառատ անձրեւները կշարունակվեն եւ կարող են հանգեցնել իրադրության վատթարացման, ինչպես նաեւ հեղեղումների՝ հարեւան նահանգներում: Փրկարարները շարունակում են տեղի բնակիչների տարհանումը տարերքից առավել տուժած շրջաններից: Օգոստոսի լույս 29-ի գիշերը փրկվել եւ ժամանակավոր տեղավորման կետեր են ուղարկվել հազարավոր մարդիկ:

«Հարվի» փոթորիկը ԱՄՆ-ի ծովափին հարվածել Է օգոստոսի լույս 26-ի գիշերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]