Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը նվազում է

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը նվազում է

ԵՐԵՎԱՆ,29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցի համաձայն`2015-16 թվականներին հղիության 69 տոկոսն ավարտվել է կենդանի ծննդով, 29 տոկոսը` հղիության արհեստական ընդհատմամբ, իսկ   9 տոկոսը վիժումով կամ մեռելածնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին զեկույցի շնորհանդեսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման  վարչության պետ Կարինե  Սարիբեկյանը նշեց,  որ նախորդ տարիների համեմատ այն էականորեն նվազել է:

«Համեմատության համար նշեմ, որ Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի 2000 թվականի հետազոտության համաձայն` հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը կազմել է 55 տոկոս, 2005 թվականին` 45 տոկոս, իսկ 2010 թվականին` 29 տոկոս»,- ասաց Սարիբեկյանը:

Զեկույցի համաձայն` հղիության ելքերը փոխվում են ըստ մարզերի` Սյունիքում հղիության 4 տոկոսն է ավարտվել դրա արհեստական ընդհատմամբ, իսկ Գեղարքունիքի մարզում` 57 տոկոսը:

 ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման  վարչության պետի խոսքով` հետազոտության նախորդող 3 տարիների ընթացքում կատարված հղիության արհեստական ընդհատումների երկու երրորդը պայմանավորված է եղել այն փաստով , որ կինն այլևս չի ցանկացել երեխաներ ունենալ, իսկ 8 տոկոսը պայմանավորված է պտղի արատներ ունենալու վտանգով, 8 տոկոսի դեպքում որպես պատճառ նշվել է սեռի ընտրությունը, իսկ 7 տոկոսի դեպքում` մոր առողջության հետ կապված մտահոգությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]