Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում ծնելիության մակարդակը մնում է կայուն

Հայաստանում ծնելիության մակարդակը մնում է կայուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2000 թվականից ի վեր ծնելիության մակարդակը մնացել է կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 29-ին «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասաց  ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման  վարչության պետ Կարինե  Սարիբեկյանը:

«Կանայք միջինն ունենում են 1.7 երեխա: Ծնելիությունը քաղաքաբնակ` 1.7 երեխա և գյուղաբնակ` 1.8 երեխա կանանց շրջանում գրեթե չի տարբերվում: Ծնելիությունն էապես տարբերվում է ըստ մարզերի` Արագածոտնի և Գեղարքունիքի 1.1 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցների մինչև Տավուշի 2.4 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցը»,- ասաց Սարիբեկյանը:

 Նրա խոսքով` ծնելիությունը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց: «Այսպես, միայն հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում այս գործակիցը կազմում է 2.8 ծնունդ մեկ կնոջ հաշվով, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում` 1.6 ծնունդ մեկ կնոջ հաշվով: Որևէ հստակ կապ ծնելիության և տնային տնտեսությունների բարեկեցության միջև չկա»,- նշեց Սարիբեկյանը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման  վարչության պետը նշեց, որ Հայաստանում կանայք և տղամարդիկ գրեթե նույն տարիքում են սկսում սեռական կյանքը:

«25-49 տարեկան կանանց և տղամարդկանց համար միջին տարիքն առաջին սեռական հարաբերությունների ժամանակ  21.2-ն է: Կանանց միջին տարիքն առաջին ամուսնության ժամանակ 21.4-ն է, այսինքն` սեռական կյանքը սկսելուց կարճ ժամանակ անց: Տղամարդիկ ավելի մեծ տարիքում են ամուսնանում. 30-49 տարեկան  տղամարդկանց շրջանում ամուսնության միջին տարիքը 25.9-ն է: Կանանց միջին տարիքն առաջին ամուսնության ժամանակ կտրուկ աճում է կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 18.8 տարեկան հիմանական կրթություն ունեցող կանանց շրջանում և 24.1 տարեկան` բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում»,- ասաց Սարիբեկյանը:

 Մոր և մանկան առողջության պահպանման  վարչության պետը, վկայակոչելով զեկույցը, հայտնեց, որ կանայք առաջին անգամ ծննդաբերում են ամուսնությունից հետո 1.5 տարի անց. միջին տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ 22.8 տարեկան է:

«Միջին տարիքը էապես փոխվում է ըստ մարզերի: Գեղարքունիքում բնակվող կանանց միջին տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ մոտ 3 տարով ավելի է` համապատասխանաբար 21.4 և 24.5 տարեկան»,- եզրափակեց Սարիբեկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]