1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք» խմբակցությունը Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ է ներկայացրել

«Ելք» խմբակցությունը Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ է 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացրել է Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ելք»-ն առաջարկում է Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց, Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով, Իսակովի Պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով:

«Ելք»  խմբակցությունն առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]