Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը համոզված Է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները վաղ թե ուշ կբարելավվեն

Թրամփը համոզված Է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները վաղ թե ուշ կբարելավվեն
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե հավատում Է Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոյի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Լավ կլիներ, եթե մենք հիանալի հարաբերություններ ունենայինք Ռուսաստանի հետ, գոնե լավ հարաբերություններ: Կարծում եմ՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա: Արժե, որ մենք կարգավորենք հարաբերությունները միջուկային մեծ տերության հետ»,- ասել Է նա:

Դրա հետ մեկտեղ Թրամփը հրաժարվել Է պատասխանել լրագրողի տված ուղղակի հարցին՝ նա Ռուսաստանը համարում Է արդյոք սպառնալիք ԱՄՆ-ի անվտանգության համար: «Այդ առումով ես դիտարկում եմ բազմաթիվ երկրներ»,- խուսափողաբար հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]