1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել արվեստագետ Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել արվեստագետ Անտոն Աղայանցի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ճանաչված բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

«Նշանակալի է Անտոն Աղայանցի ավանդը հայ թատերարվեստի, մասնավորապես՝ հեռուստաթատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումները ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Գնահատելի է նաև վաստակաշատ բեմադրիչի երկարամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Անտոն Աղայանցի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]