Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Նաիրիտ»-ում հրդեհի նախնական պատճառը լաք-էթինոլի ինքնաբռնկումն է

«Նաիրիտ»-ում  հրդեհի նախնական պատճառը լաք-էթինոլի ինքնաբռնկումն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է 50 տոննա լաք-էթինոլ նյութ: Հրդեհի նախնական պատճառը լաք-էթինոլի ինքնաբռնկումն է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, այս մասին դեպքի վայրից լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հրշեջ-փրկարար ծառայության գնդապետ Վալերի Բագիյանը: Նրա խոսքով՝ տարածքում իրականացված քիմիական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ոչ մի վտանգավոր նյութ չի այրվում: «Լաք-էթինոլը հանդիսանում է այս գործարանի թափոններից: Նույն դեպքը եղել է 8 տարի առաջ: Բռնկումը, հավանաբար, եղել է բարձր ջերմաստիճանի ազդեցությունից»,-ասաց նա:

Վալերի Բագիյանի խոսքով՝ նյութը դժվար է հանգչում: Հիմա փրկարարները հովացման աշխատանքներ են տանում, հետո փրփուրով մարում կիրականացվի: «Սանկտ Պետերբուրգում նավերի կառուցման ժամանակ այս նյութն օգտագործում են որպես լաք, որպեսզի ջուրը չներթափանցի»,-հավելեց Բագիյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]