Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում ապաստան հայցող անձանց թիվն ավելացել է

Հայաստանում ապաստան հայցող անձանց թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապաստան հայցող անձանց թիվը Հայաստանում 2017-ի առաջին կիսամյակում աճել է: Ամենաշատն ապաստան են հայցել Սիրայից, Ուկրաինայից, Կուբայից, Իրանից, Ադրբեջանից: Ավելացել է նաև ԱՊՀ երկրներից ՀՀ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների քանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

2017-ի առաջին կիսամյակում ապաստան է հայցել 55 մարդ՝ նախորդ տարվա 46-ի համեմատ: Այս տարի ապաստան է հայցել Սիրիայից 25 մարդ, Ուկրաինայից 9 մարդ, Կուբայից՝ 7, Իրանից՝ 6, Ադրբեջանից 4 մարդ:

Ապաստանի հայցի մերժում է ստացել 4 մարդ՝ 2-ը Իրանից, 1-ը Կամերունից, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող:

Նույն ժամանակում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 2055 օտարերկրացի: ՀՀ կացության կարգավիճակ են ստացել ամենաշատը Ռուսաստանից՝ 451 մարդ, 336 մարդ Իրանից,  265-ը Հնդկաստանից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ուկրաինայից ապաստան հայացած օտարերկրացիների թիվն ավելացել է 10-ով, Չինաստանից՝ 15-ով, Ֆրանսիայից՝ 2-ով, Ֆիլպիններից՝ 7-ով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]