1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նաիրիտ»-ի տարածքում պայթյունի հետեւանքով քիմիական վտանգ չկա. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն

«Նաիրիտ»-ի տարածքում պայթյունի հետեւանքով քիմիական վտանգ չկա. ԱԻՆ 
փրկարար ծառայության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում հրշեջներից մի քանիսը ծխահարվել են: Հրդեհի բռնկման պահին դեպքի վայրում ոչ ոք չի եղել, վիրավորներ եւ զոհեր չկան: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը:

«Այս պահին աշխատում ենք 500 քառակուսի մետր տարածքում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները օգնություն են ցուցաբերել հրշեջներին, ովքեր առաջնային օղակում էին: Հիմա նրանք շարունակում են իրենց աշխատանքը»,-ասաց նա: Ղազարյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ի տարածքում պայթյունի հետեւանքով քիմիական վտանգ չկա: Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

«Այրում է լաք-էթինոլ նյութը: Խորհուրդ է տրվում մոտակա շենքերի բնակիչներին փակել պատուհանները եւ հնարավորության դեպքում չշնչել ծուխը»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ փրկարարաները սառեցման աշխատանքներ են կատարում, որպեսզի հրդեհը չտարածվի:

«Մենք արդեն մեկուսացում տվել ենք, հովացման աշխատանքներ ենք տանում, որպեսզի հրդեհը չտարածվի»,- հավելեց նա:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ դեռեւս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը, այն կպազրվի հրդեհաշիջման աշխատանքներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]