Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում

«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվող նյութը 
վտանգ չի ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել է «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ գործարանի տարածք են մտել շտապօգնության մեքենաներ: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Դեպքի վայրում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]