Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաղաքագետը մեծ է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման հավանականությունը

Քաղաքագետը մեծ է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության նոր 
համաձայնագրի ստորագրման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեծ է համարում հավանականությունը, որ Հայաստանն ընթացիկ տարվա նոյեմբերին կստորագրի Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտներ չի տեսնում:

«Որքանով ես եմ տեղյակ, կողմերն այս պահին բանակցում են ինչ-որ տեխնիկական խնդիրների շուրջ: Քաղաքական տարակարծություններ կողմերի միջև չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց նա:

Հայաստանն ու Եվրամիությունը 2017 թ. մարտի 21-ին  նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական Միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]