Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում սպասում են Թուրքիայի նախագահի մոտալուտ այցին

Իրանում սպասում են Թուրքիայի նախագահի մոտալուտ այցին
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում սպասում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առաջիկա այցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Մոտ ապագայում հարկ Է սպասել պարոն Էրդողանի այցին Թեհրան, մենք այդ մասին կհայտարարենք հանգամանքների եւ այդ ուղեւորության ամսաթվի պարզվելուց անմիջապես հետո»,- նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Իրան զինուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպում Է ունեցել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, հանդիպման գլավոր թեման եղել Է համագործակցությունը Սիրիայի եւ Իրաքի ճգնաժամերի լուծման հարցում:

Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ նշել Է, որ Անկարայում Էրդողանի հետ երկկողմ հարցերի շուրջ Բաքերիի բանակցությունները «շատ հաջող» են եղել, բայց չի հայտնել դրանց արդյունքների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]