Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բորժոմի կիրճում հրդեհը մարվել Է, հայ հրշեջները վերադառնում են

Բորժոմի կիրճում հրդեհը մարվել Է, հայ հրշեջները վերադառնում են
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել Է, որ Բորժոմի կիրճում հրդեհը մարվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրդեհը վերացված Է: Կենդանի ուժի ու տեխնիկայի մի մասը մնում են տարեքի գոտում, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերը եւ որեւԷ օջախ չարթնանա»,- օգոստոսի 27-ի երեկոյան ասել Է Մղեբրիշվիլին լրագրողներին:

Նախարարի խոսքով, որը գլխավորում Է հրդեհի վերացման արտակարգ շտաբը, տեղում մնում են ՆԳ նախարարության մոտավորապես հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության մի վաշտ:

Նա նաւ հայտնել Է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հրշեջ-փրկարարները օգոստոսի 28-ի առավոտյան մեկնում են Վրաստանից:

Բորժոմի կիրճում հրդեհն սկսվել Էր օգոստոսի 20-ի ցերեկը: Նախնական տվյալների համաձայն՝ այրվել Է շուրջ 100 հեկտար անտառ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]