Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

ԱՀ Նախագահը ՊԲ պայմանագրային զինծառայող Արտակ Բիշարյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԱՀ Նախագահը ՊԲ պայմանագրային զինծառայող Արտակ Բիշարյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ