Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ըմբիշ Լևան Բերյանիձեն դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Լևան Բերյանիձեն դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Լևան Բերյանիձեն դարձավ նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային Լևան Բերյանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում մրցում էր ռուս Անզոռ Ռուսլանովիչի հետ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Բերյանիձեն հաղթեց մրցակցին 0:3 հաշվով:

Բերյանիձեն 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է: 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2014 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]