Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կուբանում ավտովթարի զոհերի թվում ազգությամբ երկու հայ կա

Կուբանում ավտովթարի զոհերի թվում ազգությամբ երկու հայ կա

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-յան էջում: «Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից ստացված նախնական տվյալներով՝ Կուբանում վթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Քաղաքացիությունը ճշտվում է»,-նշված է գրառման մեջ:

Կրասնոդարի երկրամասում բանվորների փոխադրող ավտոբուսն ընկել է ծովը: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ զոհվել է առնվազն 12 մարդ, 20-ին հաջողվել է փրկել, եւս երեքի ճակատագիրն անհայտ Է: «Ավտոբուսում եղել է 35 մարդ՝ Վոլնա ավանում «Թամաննեֆտեգազ» կառանացցի կառուցմամբ զբաղվող բանվորներ»: Նրանցից 12-ը զոհվել են, 20-ը փրկված են: Երեքի ճակատագիրը հայտնի չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: «Տուժածներից չորսի վիճակը գնահատվում է ծանր: Նրանք անգիտակից վիճակում են»,- նշել են բժիշկները:

Պատահարի պատճառները պարզվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]