Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ֆրեսկո» փառատոնի նպատակն է համամարդկային արժեքների տարածումը

«Ֆրեսկո» փառատոնի նպատակն է համամարդկային արժեքների տարածումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույս, հավատ, սեր, խաղաղություն. այս համամարդկային արժեքներն են քարոզում «Ֆրեսկո» փառատոնին ներկայացված ֆիլմերը: Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 25-ին ժամը 20:30-ին Երևանի Կարապի լճի տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրադարձությանը նվիրված ասուլիսում այս մասին ասացին փառատոնի կազմակերպիչները: 

«Փառատոնը ձնագնդիկի պես մեծանում է շնորհիվ կամավորների աջակցության: Այն ոչ մասնագիտական է: Ֆիլմերն ընտրված են ամբողջ աշխարհից՝ էկոլոգիական աղետների, միգրացիայի, ընտանեկան խնդիրների և այլնի մասին: Կան նաև արտամրցութային ֆիլմեր: Ունենք հյուրեր արտերկրից, որոնք ներկայացնում են իրենց երկրի ֆիլմերը»,-ասաց  փառատոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

Կարապի լճի տարածքում կլինեն ֆիլմերի դիտումներ, համերգներ, հանդիպումներ կինոգործիչների հետ: Կկազմակերպվեն նաև բացօթյա դիտումներ Երևանի այլ մասերում: Կարևոր է նաև համայնքների ներգրավումը, որտեղ մշակութային կյանքը համեմատաբար պասիվ է: «Մարզային ծրագիրը փառատոնի շրջանակում իրականացվող գլխավոր ծրագրերից է, որը կտևի 3 օր: Դրանք միշտ իրականացնում ենք պատմամշակութային վայրերում, որպեսզի ուշադրություն հրավիրենք մեր արժեքների վրա: Ցուցադրություններ և վարպետության դասեր կլինեն Լոռու մարզում՝ Սանահինում, Հաղպատում, Քոբայրում»,- ասաց Աննա Կարապետյանն ու հավելեց, որ  փառատոնային ֆիլմերի քանակը տարեցտարի աճում է: Այս տարի շատ են նաև Հայաստանից ներկայացված ֆիլմերը՝ 8 ֆիլմ:

Փառատոնի մասնակից Վահան Արծրունու խոսքով՝ նոր ֆիլմերի այս ստուգատեսն ունի սոցիալական և մշակութային որոշակի բովանդակություն: Նրա կարծիքով՝ փառատոնը յուրօրինակ մոտեցմամբ է ներկայացնում արդի արվեստը:

«Այս փառատոնը բարություն է, այլ կերպ չեմ կարող կոչել այն: Եթե դուք ուզում եք բարության պիտակին նայել, նայեք «Ֆրեսկո»-ի խորհրդանիշին՝ այս երեք ձկներին»,-ասաց փառատոնի խորհրդի անդամ իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը:

«Ֆրեսկո»-ի գաղափարի համահեղինակ Շահեն Նազարենկոն ասաց, որ փառատոնի հուշանվերներն այս տարի Ջուղայի խաչքարերի փոքր կրկնօրինակներն են: Դրանք պատրաստել են Խարբերդի մանկատան սաները և բացմանը կբաժանվեն ներկաներին: Փառատոնի բացմանը կհնչի ազգային երաժշտություն: Ելույթ կունենան Ջիվան Գասպարյանը, Արսեն Գրիգորյանը, այլ երաժիշտներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]