Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է. Շարմազանովը՝ Սարգսյան- Պուտին հանդիպման մասին

Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է. Շարմազանովը՝ Սարգսյան-
Պուտին հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:

«Նախագահներ Սարգսյանի և Պուտինի` Սոչիում տեղի ունեցած հանդիպումը երկու դաշնակից երկրների նախագահների հանդիպում էր, որը ներառում էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր` ռազմական, ռազմաքաղաքական, տնտեսական, քաղաքական հումանիտար և այլ ոլորտներում համագործակցություն: Ռուսաստանը մեր կարևորագույն դաշնակիցն է, և պետք է նշենք, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բնական է համարում, որ հանդիպման ընթացքում ՌԴ և ՀՀ նախագահներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության հարցերին: «Դա բնական է երկու պարզ պատճառով: Առաջինն այն է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն  և մենք  միասին  ՀԱՊԿ-ում ենք, երկրորդը` Ռուսաստանը երեք համանախագահ երկրներից մեկն է և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում  ունի շատ առանցքային դերակատարում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]