Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը լավ պատասխան էր հոռետեսներին. կարծիքներ

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը լավ պատասխան էր 
հոռետեսներին. կարծիքներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն օգոստոսի 23-ին կայացած հանդիպմամբ ընդգծեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության մակարդակը: Այն շատ լավ պատասխան էր բոլոր նրանց, որոնք կարծում էին, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ լավ չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 24-ին կայացած ասուլիսում քաղաքագետները նշեցին, որ նման բարդ շրջանում երկու երկրների համագործակցության ոգու վերահաստատումն իսկապես կարևոր էր:

«Երկու երկրների նախագահների զրույցի առաջին մասն անցավ բավականին լայն շրջանակի հարցերի քննարկմամբ՝ սկսած ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունից, վերջացրած ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունից: Երկու երկրների նախագահներն ընդգծեցին հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում: Մեծ և փոքր կոնֆլիկտներ են տեղի ունենում տարածաշրջանում, նաև՝ Իրաքի, Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Արևմուտքի և Ռուսաստանի միջև ևս տնտեսական պատերազմ է: Եվ այս ֆոնին երկու երկրների միջև կարևոր էր հաստատել համագործակցություն՝ ընդդեմ արտաքին սպառնալիքների»,-ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նա կարծում է՝ քննարկվել են նաև համագործակցությունը ԵԱՏՄ-ին, Հայաստանի մասնակցությունը մյուս մեծ տարածաշրջանային միավորումներին: Երկու երկրների հարաբերությունները բարձր կետում են և տալիս են հնարավորություն՝ քննարկելու մեծ և փոքր հարցեր:

Քաղաքագետ Արմեն Գասպարյանը կարևորեց հանդիպման անցկացումը, քանի որ կային կեղծ խոսակցություններ, թե իբր հայ-ռուսական հարաբերություններն այժմ ամենալավ կետում չեն: Կային ակնարկներ, թե իբր Ռուսաստանը պատրաստվում է վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: «Երեկ հետաքրքրվող բոլոր կողմերը ստացան իրենց հարցերի պատասխանները: Բոլորին պարզ դարձավ, որ այն չի համապատասխանում իրականությունը: Կարևորում եմ երկու երկրների տնտեսական համագործակցությունը: Այն արդյունքը, որ Հայաստանը ստացել է ԵԱՏՄ-ին անդամակցության ժամանակ ամենալավն է պատասխանում բոլոր այն քննադատներին, որոնք կարծում էին, որ այն ոչինչ չի տա Հայաստանին: Ուզում եմ շեշտել նաև երկու երկրների համագործակցությունը հումանիտար, ամենից առաջ մշակութային ոլորտում: Կցանկանայի, որ երկու երկրների նախագահների հանդիպումները մշտական բնույթ կրեն՝ քննարկելու արդիական հարցեր»,-ասաց նա: 

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանի խոսքով՝  հանդիպումն արտառոց չէր, այն աշխատանքային հերթական հանդիպումներից մեկ էր: «Կարծում եմ այդ հանդիպումները շատ կարևոր են, և դրանց ընթացքում շատ կարևոր ստրատեգիական հարցեր են որոշվում»,-ասաց նա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]