Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վանաձորի ճանապարհների վերանորոգման համար հատկացվեց 290 մլն դրամ

Վանաձորի ճանապարհների վերանորոգման համար հատկացվեց 290 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 290 մլն դրամ հատկացրեց Լոռու մարզի Վանաձոր համայնքի ճանապարհների վերանորոգման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Վանաձորի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցներն անմխիթար վիճակում են:

Վանաձորի բյուջեով նախատեսված է կատարել 100 մլն դրամի փոսային նորոգման աշխատանք, ինչն անբավարար է քաղաքում նորմալ ճանապարհային ցանց ունենալու համար: Քաղաքի ընդհանուր ճանապարհային ցանցը կազմում է 119 կմ, որի 15-25տոկոսը, իսկ որոշ հատվածներում մինչև 40 տոկոսը, քայքայված է: Նախնական հաշվարկներով ճանապարհային ծածկի նորոգման ենթակա է 220 000քմ, իսկ Վանաձոր քաղաքի 2017թ. բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15 000քմ մակերեսի նորոգման համար:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ մարզպետարաններին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 11,865.0 հազ. դրամ գումար՝ դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]